Return Policy
Շնորհակալություն Ավետիս կայք այցելելու և գնումներ կատարելու համար: Ստորև կարող եք ծանոթանալ վերադարձի և փոխանակման քաղաքականությանը:
Փոխանակում
Avetis.am կայքից գնված ապրանքատեսակները (բացառությամբ ականջօղերի) ենթակա են փոխանակման դրանք գնելու պահից 14 օրվա ընթացքում։ Փոխանման համար Ձեզ տրամադրված էլեկտրոնային ՀԴՄ կտրոնի առկայությունը պարտադիր է։
Ապրանքի վերադարձ
Avetis.am կայքից գնված ապրանքատեսակները (բացառությամբ ականջօղերի և նվեր-քարտերի) ենթակա են վերադարձի դրանք գնելուց 14 օրվա ընթացքում: Վերադարձ կատարելու համար ապրանքատեսակը պետք է լինի չօգտագործված, ունենա վաճառքային տեսք և լինի նախնական փաթեթավորմամբ։ Վերդարձի գլխավոր նախապայմանը էլեկտրոնային ՀԴՄ կտրոնի առկայությունն է։
Գումարի վերադարձ
Եթե վերադարձվող ապրանքատեսակը համապատասխանի վերոհիշյալ պայմաններին, ապա կկատարվի վերադարձ։ Գումարը կվերադարձվի այն նույն եղանակով, որով կատարվել է գնումը։ Եթե գնումն իրականացվել է վճարման քարտային եղանակով, ապա գումարը կվերադարձվի քարտին մի քանի օրվա ընթացքում՝ կախված քարտը սպասարկող բանկից։
Պատվերի չեղարկում
Պատվերը կարող է չեղարկվել մինչև առաքումը: Եթե պատվերն արդեն ճանապարհին է, այն չի կարող չեղարկվել:
Անհատական պատվերներ
Հաճախորդները հնարավորություն ունեն իրենց պատվերները դարձնել ավելի անհատական՝ օգտվելով մեր փորագրման ծառայությունից: Նմանատիպ ապրանքատեսակները ենթակա չեն վերադարձի։
Վերադարձի ոչ ենթակա ապրանքատեսակներ՝
Earrings
Նվեր քարտեր
Անհատական փորագրված զարդերը