Նորույթ

Աստղիկ Աստղածաղիկ

Հայոց հին հավատքում *Աստղիկը* սիրո, գեղեցկության և ջրի աստվածուհին է։ 

Նրա պատվին նշվում էր Վարդավառի տոնը, որը կատարվում էր հուլիսի կեսերին։ Տոնի ընթացքում Աստղիկին վարդեր և վարդի թերթեր էին նվիրում, աղավնիներ էին թռցնում, իրար ջրում և դիցուհուց անձրև էին խնդրում՝ ամառվա տապը մեղմելու և արտերը ոռոգելու համար։ Մարդիկ ծաղիկներով զարդարում էին անասունների ճակատներն ու պոզերը, իսկ օրը վերածվում էր իսկական տոնի՝ լի ուրախությամբ, երգով ու խաղերով։ 

Անցել են հազարամյակներ, սակայն տոնի խորհուրդը պահպանվել է մինչև մեր օրերը։ Այսօր էլ Վարդավառը շարունակում է մնալ հայ ժողովրդի ամենասիրելի տոներից մեկը, իսկ Աստղիկը շարունակում է լինել հայկական ամենասիրված  անուններից մեկը, որով հայերը սիրով կոչում են իրենց դուստրերին։ 

«Ավետիս»-ի Աստղիկ-Աստղածաղիկ հավաքածուն նվիրված է իրական Աստղիկներին՝ մեր կողքին ապրող աղջիկներին և կանանց, ովքեր կրում են դիցուհու անունը և իրենց մեջ մարմնավորում նրա գեղեցկությունը, նրբությունը, կենարար ուժն ու լույսը։ 

Այս հավաքածուն հարգանքի տուրք է հայկական մշակույթին, մեր արմատներին և այն կանանց, ովքեր, ինչպես դիցուհի Աստղիկը, սեր, կյանք և գեղեցկություն են բերում աշխարհ

Մեր Նորույթները

Ծանոթացեք մեր վերջին նորություններին